KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

ՇՏԱՊ․ Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց

October 20, 2025
Share on FacebookShare on Twitter

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց, նրան դուրս բերեցին քաղաքապետարանի այլ մուտքից։

Նշենք, որ վաղ առավոտից լարված իրավիճակ է Գյումրու քաղաքապետարանի մոտ։ Շենքի տարածքում շարունակում են գտնվել մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Ոստիկանները շրջապատել են համայնքապետարանի շենքը՝ փակելով մուտքերը։ Իսկ քիչ առաջ բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև, կարմիրբերետավորները ուժ կիրառեցին։

Հիշեցնենք, որ ուժայինները Գյումրու քաղաքապետարան են ներխուժել առավոտյան։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։ Ավելի ուշ ՀԿԿ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Գյումրիում 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։

Հավելենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»,- ասել է Փաշինյանը:

Իսկ արդեն հոկտեմբերի Ղուկասյանն արձագանքեց՝ իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նրա խոսքով, Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր