KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Շրջանառվող տեղեկատվության համաձայն, գաղտնալսումը կատարվել է ԱԹՍ-ի միջոցով»․ Վիտալի Մանգասարյան

October 21, 2025
Share on FacebookShare on Twitter

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն, Գյումրու քաղաքապետի գործով իրականացված գաղտնալսումը կատարվել է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) միջոցով, որը հագեցած է հատուկ գաղտնալսման համակարգով։ Կարծում եմ, օպերատիվ ծառայության նրբությունները հրապարակելը և դրանով «գլուխ գովելը» կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ոչ մի օգուտ չի բերում, այլ, ընդհակառակը, վնասում է։ Հանցագործները առնվազն տեղեկանում են իրավապահների մեթոդների և հնարավորությունների մասին: Իսկ ինչ վերաբերում է Գյումրիում տեղի ունեցած և արդեն սովորական դարձած գործողություններին, ապա դրա մասին տեղեկատվությունը օրեր առաջ նախապես հնչել էր ԱԺ ամբիոնից՝ «յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետի» կողմից: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ուժային կառույցները մշտապես ականջալուր են և հետևում են իշխանության ներկայացուցիչների ցուցումներին, նույնիսկ եթե դրանք խախտում են օպերատիվ աշխատանքի հիմնարար սկզբունքները»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր