KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. «Ford Transit»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

October 21, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ Մ2 ատոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, մահացածի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արայիկ Հ.-ն է: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր