KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. «Opel»-ը Երևանի քաղաքապետարանի ավտոբուսի պարկի հարևանությամբ բախվել է ծառին. վարորդը մահացել է

December 8, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:10-ի սահմաններում 71-ամյա Աշոտ Թ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսի պարկի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Փրկարարները նրան ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են տեխնիկա, բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը ավտոմեքենայում նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր