KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արմավիրի մարզում

October 6, 2025
Share on FacebookShare on Twitter

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Աբրահամ Զ.-ի վարած «Toyota» մակնիշի և դեռևս անձը չպարզված վարորդի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Opel»-ում հրդեհ է բռնկվել, իսկ Աբրահամ Զ.-ն, վերջինիս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Հակոբ Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ այսօր՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, նույն ավտոմեքենայի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Լյովա Մ.-ն մարմնական վնասվածքներով ընդունվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մարել են «Opel»-ում առաջացած հրդեհը, որից հետո այնտեղ հայտնաբերել են մոխրացած դի, ավտոմեքենան էլ վերածվել է մոխրի: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Խաչեյանն ու Վահան Մատինյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատերերի և մահացածի ինքնությունները:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր