KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ոստիկանը, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է քաղաքացուն

October 3, 2025
Share on FacebookShare on Twitter

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 27 հասցեում գտնվող Շենգավիթի քննչական բաժնի մոտ մի քաղաքացի, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, հայտնել է, որ ինքը պատրաստվում է ինչ-որ մեկին սպանի, որի ժամանակ իր պայուսակից ցանկացել է հանել դանակ և այդ ժամանակ Շենգավիթի քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանը բռնել է նրա ձեռքը՝ թույլ չտալով պայուսակից հանել դանակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին ապօրինի սառը զենք կրելու և պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում պարզվել է, որ քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Սամվել Գ․-ն և վերջինիս անձնական խուզարկությամբ իր մոտի պայուսակից հայտնաբերվել է մեկ հատ խոհանոցային դանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Սամվել Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր