KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Ուխտի ենք եկել Մայր աթոռ, թող իքս մարդիկ հստակ տեսնեն, որ մենք եղել ենք, կանք ու լինելու ենք մեր եկեղեցու կողքին»

October 19, 2025
Share on FacebookShare on Twitter

«Մեր ձևով» շարժումն այսօր ուխտագնացություն է կազմակերպել դեպի Էջմիածին՝ ցույց տալու, որ եկեղեցին անպաշտպան չէ:

«Մենք ուխտի ենք եկել Մայր աթոռ, կարծում եմ՝ ազգովի խնդրելու շատ բան ունենք, ամենաքիչը ամեն մեկս մեր ներսում շատ բան ունենք խնդրելու Աստծուց մեր հայրենիքի, մեր ազգի համար։ Այս մեր ուխտը ևս մեկ անգամ պետք է ցույց տա, որ հայ ազգը կանգնած է եկեղեցու, Մայր աթոռի կողքին։ Եվ թող իքս մարդիկ հստակ տեսնեն, որ մենք եղել ենք, կանք ու լինելու ենք մեր եկեղեցու կողքին»,- Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

Նա նշեց, որ եկեղեցում լինելու է ժամերգություն, որից հետո ուխտագնացությանը միացած անձինք դուրս են գալու բակ ու մոմ են վառելու։ Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքին՝ Ալեքսանյանն ասաց․ «Կարող ենք ասել, որ երեկվա միջոցառումն ավելի քան հաջողված էր, շատ ուժեղ էներգիա ենք ստացել։ Եվ շատ քաղաքացիներ միջոցառման ավարտից հետո, անգամ ընթացքում մոտեցան եւ շատ պարտավորեցնող խոսքեր ասացին»,- ասաց նա։

Ալեքսան Ալեքսանյանը նշեց, որ հանրահավաքի մասնակիցների թվի առումով երեկ թերի մաթեմատիկական հաշվարկ է իրականացվել, իրականում երեկվա հավաքին մասնակցել է 30 հազարից ավելի մարդ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր