Ռուսական ՀՕՊ-ը որսացել և ոչնչացրել է 51 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի յոթ մարզերի, ինչպես նաև Ազովի ծովի ջրային տարածքի վրա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ 18 ԱԹՍ-ներ եղել են Տամբովի մարզի տարածքում։ Բելգորոդի մարզի տարածքում խոցվել է 16 ԱԹՍ։ 4-ական ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի, Լիպեցկի և Օրյոլի մարզերի տարածքներում։ Վորոնեժի մարզի տարածքում ոչնչացվել է 3, իսկ Կուրսկի մարզում՝ 1 ԱԹՍ։
Ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել է նաև Ազովի ծովի ջրային տարածքում։
© «Հրապարակ օրաթերթ»
