KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Չշեղվել «ներկա-նախկին» օրակարգի վրա

October 16, 2025
Share on FacebookShare on Twitter

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերի զգալի մասը խնդիր ունի ապացուցելու, որ իրենք «նախկինների» հետ կապ չունեն: Իշխանության քարոզչությունը, հակառակը, իր առաջ խնդիր է դրել Փաշինյանի բոլոր ընդդիմախոսներին կապել «նախկինների» և Ռուսաստանի հետ:

Այս խոսակցությունների ֆոնին առանձնանում է Ռոբերտ Քոչարյանի՝ շատերի մոտ բացասական զգացմունքներ առաջացնող, կասեի՝ «ինֆեռնալ» ֆիգուրը: Հենց որ նա ասուլիս է տալիս, անկախ նրանից, ճիշտ բաներ է ասում, թե սխալ, բազմաթիվ քաղաքացիներ ասում են՝ «ավելի լավ է՝ թող Նիկոլը մնա»: Խոստովանեմ, որ 2021 թվականին ես էլ էի այդպես մտածում: Հիմա՝ ոչ. Փաշինյանն այս 5 տարում արել է ամեն ինչ, որ ես այդպես չմտածեմ: Մասնավորապես, պետական ճնշումների, ռեպրեսիաների, բռնությունների առումով ներկայիս վարչապետը հավասարվել է Քոչարյանին: Բայց բոլոր դեպքերում պետք է իրականությանը սթափ նայել. ի հեճուկս անհայտ «սոցիոլոգիական հարցումների»՝ Քոչարյանը կամ «Հայաստան» դաշինքը, առանձին վերցրած, հաղթելու շանսեր չունեն: Այնուամենայնիվ, ես խորհուրդ չէի տա ընդդիմադիր ուժերին օրը 10 անգամ, իշխանության քարոզչության ծավալին համապատասխան, կրկնել, որ իրենք «նախկինների» հետ կապ չունեն: Դա նշանակում է՝ հաստատել իշխանությանը չափազանց ձեռնտու օրակարգի կարևորությունը և չքննարկել այն ծանրագույն խնդիրները, որոնց առաջ մենք կանգնած ենք: Իսկ ամենամեծ մարտահրավերը, եթե կարճ ձեւակերպենք, պետականությունը դե-ֆակտո կորցնելն է: Դրան է Փաշինյանը տանում՝ մեծ «բերկրանք» ապրելով:

Բայց ինձ համար ակնհայտ չէ, որ որևէ քաղաքական ուժ կարող է այդ գործընթացը կանխել:…Վերջերս խոսվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասին՝ որպես ընդդիմության թեկնածու: Եթե նա գա Երևան և գոնե կեսբերան խոսի քաղաքականության մասին, ապա իշխանության գործողությունները կանխատեսելի են՝ մի հատ կամ մի քանի հատ քրեական գործ կկարեն (մի 50 քննիչ էլ դրանով կզբաղվի): Փաշինյանի քննիչները եւ դատախազները կարող են տասնյակներով «մեղադրական եզրակացություններ» թխել, իսկ Փաշինյանի դատարանները դրանք կդակեն: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր