KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել 1-ին հարկի բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել 4 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 100 հազար դրամ գումար

December 11, 2025
Share on FacebookShare on Twitter

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկեղեն և գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, որտեղ նշված տան բնակիչ 61-ամյա Սենիկ Ա․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 17։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում 1-ին հարկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել են 4 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 100 հազար դրամ գումար։Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր