KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

ՊԵԿ-ը նախաձեռնել է ոլորտային հանդիպումներ հարկ վճարողների հետ

November 28, 2025
Share on FacebookShare on Twitter

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին ոլորտային հանդիպում-քննարկումը՝ ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ոլորտային հանդիպումների շարքը Կոմիտեի նոր նախաձեռնություններից է, որի առանցքում ՊԵԿ-տնտեսվարող երկխոսությունն է՝ քննարկելու համապատասխան ոլորտում առկա հարկային վարչարարական խնդիրները և կարգավորման ենթակա հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները, ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարներն ու ոսկերչության ոլորտի ներկայացուցիչները։

ՊԵԿ նախագահն անդրադառնալով հանրային քննարկումներին՝ կարևորել է հատկապես ոլորտային հանդիպումները և գործընկերային համագործակցությունը՝ բաց ու թափանցիկ քննարկումների համատեքստում։ Մասնավորապես, անդրադարձել են ոլորտում արդյունավետ հարկային վարչարարության իրականացմանը, ինչպես նաև հարկերի հաշվարկման, փաստաթղթավորման և ստվերի կրճատման հետ կապված հարցերին։ Միաժամանակ քննարկվել են ոլորտի առանձնահատկությունները, ներքին և արտաքին մրցակցային առավելությունները, օրենսդրական կարգավորումները։ Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները բարձրացրել են գործունեության ընթացքում առաջացած խնդիրները, որոնց շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ։ Ոսկերչության ոլորտը ներկայացնողները հանդես են եկել նաև կառուցողական առաջարկներով։

Ամփոփելով քննարկումը՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է ոլորտում առկա խնդիրների կարգավորման հիմնական ուղղությունները և նշել, որ Կոմիտեի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակական երկխոսության և արդյունավետ համագործակցության ուղղությամբ։ 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր