Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընտրություններին չեն մասնակցել՝ *2018 ԱԺ արտահերթ – 1.332.000 քաղաքացի, *2021 ԱԺ արտահերթ – 1.314.000 քաղաքացի, *2018 Երևանի ավագանու – 477.000 քաղաքացի, *2023 Երևանի ավագանու – 590.000 քաղաքացի: Փաստացի ընտրողների մոտ կեսը, առանձին դեպքերում գերակշիռ մասը, բացարձակ իներտ է։ Լուծում է պետք։ Պետության ճակատագիրը ոչ թե ընտրողների, այլ չընտրողների ձեռքում է»։
