KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ռուսաստանում սահմանափակվել են Telegram-ը և WhatsApp-ը

October 24, 2025
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի իշխանությունները մեծացրել են ճնշումը WhatsApp-ի և Telegram-ի վրա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

«Ռոսկոմնադզոր»-ը ընդունել է, որ Ռուսաստանի տասնյակ շրջաններում Telegram և WhatsApp հաղորդագրությունների հավելվածների աշխատանքի խափանումները պատահական չեն, այլ հենց իր գործողությունների արդյունքն է։ Օգոստոսի վերջից ի վեր նշված ծառայություններում զանգերը արգելափակվել են, և այժմ սահմանափակումները տարածվում են դրանց հիմնական գործառույթների վրա, ինչը նշանավորում է թվային գրաքննության հաստատման նոր փուլը։

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի մի քանի շրջանների՝ հիմնականում հարավի օգտատերերը սկսեցին զանգվածաբար բողոքել Telegram և WhatsApp հաղորդագրությունների հավելվածների ծառայության խափանումներից: Երկու օր անց «Ռոսկոմնադզոր»-ը հաստատեց, որ մասամբ սահմանափակում է իրենց ծառայությունը՝ հանցագործների դեմ պայքարելու համար: Սահմանափակումն արդեն ազդել է Ռուսաստանի 34 շրջանների վրա, որտեղ բնակվում է գրեթե 93 միլիոն մարդ՝ երկրի բնակչության ավելի քան 60%-ը։ Սահմանափակումներն ընդգրկել են մասնավորապես Մոսկվան և Մոսկվայի մարզը, Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի, Սվերդլովսկի և Նովոսիբիրսկի մարզերը, ինչպես նաև Թաթարստանը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր