KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Սա ստուգողական այց է, որով Փաշինյանը կփորձի որոշակի զգոնություն կոտրել»․ Արմեն Հովասափյան

December 18, 2025
Share on FacebookShare on Twitter

Երեկ երեկոյան տեղի ունեցածը սպասելին էր․ այն, ինչ տևական ժամանակ անոնսում էին Փաշինյանն ու իր իշխանական պլեադան․ այսօր նախատեսվում է առաջին ուղղակի գրոհը Մայր Աթոռ։ Սա, թերևս, սպասելի սցենար էր, ուղղակի Նիկոլ Փաշինյանն անում է անուղղակի, միջնորդավորված՝ հենց հոգևորականների ձեռամբ, որոնք մինչև այժմ, ցավոք, օծյալ են համարվում, և այդ կերպ Փաշինյանը, նրանց հերթական անգամ ստորացնելով, թեստ է անում՝ հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են տիրում հանրային դաշտում։    

Թերևս կասկած չունեմ, որ Փաշինյանն անձամբ ներկա չի գտնվի Մայր Աթոռում, դրա մասին է վկայում նաև իշխանական դաշտից տիրադավերի հայտարարության վերաբերյալ քար անտարբերությունը։ Սա ուղղակի ստուգողական այց է, որով նա կփորձի որոշակի զգոնություն կոտրել և բուն քայլերն ավելի պատեհ պահի օգտագործել։ Ի դեպ ասեմ, որ հանրային դաշտի ռեզոնանսը նույնպես բավականին բուռն էր․ մարդիկ՝ տարբեր անհատներ, քաղաքական և հանրային ներկայացուցիչներ, հայտարարեցին Մայր Աթոռ գնալու և Վեհափառին սատարելու մասին։    

Մի կարևոր նկատառում․ թերևս քչերն են հիշում, որ ուղիղ 5 տարի առաջ այս օրերին՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, Փաշինյանը գրոհեց Եռաբլուրը և պատերազմից հետո ուժով մտավ մեր հերթական Սրբավայրը՝ պղծելով իր ներկայությամբ․ հիմա տեսնում ենք, որ ճակատագրի հեգնանքով այս նույն ժամանակահատվածում, բայց արդեն 5 տարի անց, համայն հայության Սրբության Սրբոցը Փաշինյանի ուղղակի գրոհի տակ է։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր