KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Սերբիայի նախագահը հայտարարել է հաջորդ տարվա վերջին արտահերթ ընտրությունների անցկացման մասին

December 2, 2025
Share on FacebookShare on Twitter

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ 2026 թվականի վերջին երկրում կանցկացվեն խորհրդարանական, հնարավոր է՝ նաև նախագահական ընտրություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա տեղեկացրել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ «Ահա և պաշտոնապես թևակոխեցինք ընտրական տարի. մեկ տարվա ընթացքում կունենանք ընտրություններ։ Հիմա մնում է միայն պատրաստվել ընտրություններին։ Կտեսնենք, թե ինչ դաշինքներ և թեկնածուներ են մասնակցելու։ Կտեսնենք նաև՝ լինելու են միայն խորհրդարանական, թե՞ նաև նախագահական ընտրություններ։ Դա կորոշեն լիազոր մարմինները (նախագահը և խորհրդարանի խոսնակը – խմբ.)»,- հայտարարել է Վուչիչը։

Երկրում բողոքի ցույցերի ֆոնին Սերբիայի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր 2026-ի վերջին կամ 2027 թվականի սկզբին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Նոյեմբերի 30-ին սերբական երեք համայնքներում տեղի էին ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցում, նախնական տվյալներով, հաղթել է իշխող Սերբիայի առաջադեմ կուսակցությունը:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր