Սլովակիայում երկու գնացքներ են բախվել, որի հետևանքով 20 մարդ է վիրավորվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարը կարող է պայմանավորված լինել գնացքի մեքենավարներից մեկի անուշադրությամբ, հաղորդում է Dennik K պորտալը՝ հղում անելով ոստիկանությանը։ Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է։ Բախումը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Ռոժնավա քաղաքի մոտ գտնվող թունելի մոտ։
