Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը: Գյումրին մի քանի ամիս ղեկավարած Ղուկասյանը մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար: Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Գործը շուտով կգնա դատարան։
