KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Վերջին օրերին Ուկրաինան Ռուսաստանի դեմ իր հարձակումներում միայն ուկրաինական զենք է օգտագործել

October 7, 2025
Share on FacebookShare on Twitter

Վերջին օրերին Ուկրաինան Ռուսաստանի դեմ իր հարձակումներում միայն ուկրաինական զենք է օգտագործել․ Զելենսկի

Վերջին օրերին Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ հարվածներ հասցնելիս կիրառել է միայն ուկրաինական զենք, ընդ որում, խոսքը միայն անօդաչու թռչող սարքերի մասին չէ, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Դիկ Սխոֆի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եվ կարծում եմ, որ այդ հարվածների, սոցիալական ցանցերում տեղադրված հատվածների հիման վրա մենք կարող ենք հասկանալ, թե որտեղ են օգտագործվել անօդաչու թռչող սարքեր, և որտեղ՝ ոչ», – ասել է Զելենսկին՝ փոխանցում է ՌԲԿ-Ուկրաինան։ Ուկրաինայի նախագահը չի մանրամասնել, թե անօդաչու թռչող սարքերից բացի էլ ինչ է կիրառվել հարվածների համար։ Նրա խոսքերը հնչել են ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ուկրաինան արդեն կիրառում է նոր «Ֆլամինգո» թևավոր հրթիռները Ռուսաստանի ուղղությամբ հարվածների համար, թե ոչ։

Economist-ը նախկինում հաղորդել էր, որ ֆլամինգոներն արդեն օգտագործվում են ուկրաինական բանակի կողմից։ Պարբերականը չի նշել տեղեկատվության աղբյուրը։ Զելենսկին այսօր նաև հայտարարել է Ուկրաինայում արտադրված զենքի արտահանման ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ առաջնագծում ներկայումս գտնվող զենքի 40%-ը կամ արտադրվում է Ուկրաինայում, կամ էլ Ուկրաինայի մասնակցությամբ:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր