KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում

November 29, 2025
Share on FacebookShare on Twitter

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ծեծկռտուք է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արարատի համայնքային ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 24-ին ժամը 00։20-ի սահմաններում Նոյակերտ գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասում միմյանց հետ վիճաբանել են եղբայրներ, Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Ջանիկ Գ․-ն, 25-ամյա Ալբերտ Գ․-ն և 35-ամյա Գեղամ Մ․-ն, իսկ մյուս կողմից Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Պարույր  Թ․-ն, վերջինիս որդի 18-ամյա Վարդան Թ․-ն, 30-ամյա Յուրիի Ս․-ն և 32-ամյա Արկադի  Ս․-ն, որի ընթացքում Պարույր Թ․-ն, Վարդան Թ․-ն, Յուրիի Ս․-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ջանիկ Գ․-ին և Գեղամ Մ․-ին, իսկ Արկադի Ս․-ն մահակով հարվածներ է հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր