KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում

February 3, 2026
Share on FacebookShare on Twitter

Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրաբար բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․

«Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ ՌԴ-ն պատմականորեն և անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա սեղմելով՝ նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին»,- նշել է նա: «Ելնում ենք նրանից, որ Հայաստանի ղեկավարության արտաքին կապերի դիվերսիֆիկացման գիծը չի ենթադրում դաշնակիցների հետ համագործակցության դադարեցում, վերակողմնորոշում դեպի այն միավորումների ու դաշինքների չափանիշները, որոնք ցանկանում են մեր երկրին «ռազմավարական պարտության» մատնել։ Այս մասին ասվում է Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ին հարց է ուղղվել՝ արդյոք Ռուսաստանն իր ավանդական դաշնակիցներին՝ Հայաստանին, Սիրիային, Վենեսուելային, Իրանին, «թողնում է» ԱՄՆ-ի քմահաճույքին․ «Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են ամուր իրավապայմանագրային բազայի վրա, որն ամրագրում է նրանց դաշնակցային կարգավիճակը։ Մենք բազմիցս տարբեր մակարդակներով ընդգծել ենք, որ ելնում ենք երկկողմ կապերի հենց այս բնույթից։ Մեր ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական և աշխարհայացքային մտերմությունը»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր