KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Վրաստանում ֆինանսական հանցագործությունների համար դատապարտվածներին կարգելվի լքել երկիրը

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է արագացված կարգով փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որոնք նախատեսում են երկրից դուրս գալու արգելք այն քաղաքացիների համար, ովքեր ապօրինաբար որևէ մեկին գույքային վնաս են պատճառել: Օրենքը կտարածվի նաև ֆինանսական հանցագործության համար մեղադրվողների վրա: Դատապարտյալին կթույլատրվի սահմանը հատել միայն երկու դեպքում՝ եթե տուժողը չի ցանկանում այդ արգելքը սահմանել, կամ մեղավորը հատուցի վնասը։ Օրինագիծը կտարածվի նաև «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախկին մերձավոր, անձնական ֆինանսիստ և աջ ձեռքը համարվող Գեորգի Բաչիաշվիլիի վրա, ում Իվանիշվիլին մեղադրում է մոտ 40 միլիոն դոլարի՝ 9 հազար բիթքոին գողանալու մեջ: Բաչիաշվիլին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր