KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Վրացական երազանքը» ընտրություններում օգտագործել է «հայկական կարուսելը»

October 29, 2024
Share on FacebookShare on Twitter

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ի հարցազրույցում հայտնել է, որ իշխանության կուսակցությունը կեղծել է ընտրությունները` օգտագործելով ռուսական մեթոդներ և ձևեր ինչպես նաև ՌԴ ԱԴԾ հնարավոր օգնությունը։

«Դրանք ներառում էին խախտումներ, այդ թվում մարդկանց վախեցնելը, պետական ծառայությունից կախված մարդկանց վրա ճնշում գործադրելը։ Դրանք մարդիկ էին, որոնց նրանք օգտագործել են նաև անցյալում, տարբեր շրջաններում, բայց այս անգամ դա տեղի ունեցավ տեխնոլոգիաների օգտագործման համադրմամբ»,- ասել է նախագահը։

Հարցին, թե ինչ է նախագահը ենթադրում «տեխնոլոգիաների օգտագործում» ասելով, Զուրաբիշվիլին պատասխանել է՝ «հայկական կարուսելը»։

«Հայկական կարուսել». մենք այստեղ դա անվանում ենք «հայկական կարուսել», ես չգիտեմ, թե արդյոք նրանք դա անվանում են «վրացական կարուսել»։ Դա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ նրանք սկսել են տարբեր պատրվակներով վերցնել անձը հաստատող վկայականները սոցիալապես չպաշտպանված մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից. ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե ինչու են անում դա։

Փաստացի, դրանք օգտագործվել են նույն մարդու կողմից քվերակվելու համար։ Մի վկայականի և տարբեր էլեկտրոնային սարքերի օգնությամբ դա հնարավոր է եղել կատարել մոտ 17 անգամ։ Նրանք անձը հաստատող մեծ քանակությամբ վկայականներ կամ համարներ են ունեցել»,- ասել է պետության ղեկավարը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր