KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Տնտեսության և ներգաղթի վերաբերյալ Թրամփի հավանության վարկանիշն էապես նվազել է. հարցում

December 12, 2025
Share on FacebookShare on Twitter

Տնտեսության և ներգաղթի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանության վարկանիշը մարտից ի վեր, ըստ AP-NORC-ի նոր հարցման, էապես նվազել է։ Ըստ Associated Press-ի և NORC Հասարակական գործերի հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների՝ չափահաս ամերիկացիների միայն 31 տոկոսն է ներկայում հավանություն տալիս Թրամփի տնտեսության կառավարմանը։ Դա՝ այն դեպքում, երբ մարտին նույն ցուցանիշը կազմում էր 40% և նրա տնտեսական ցուցանիշների ամենացածր հավանության վարկանիշն է, որը գրանցվել է AP-NORC հարցումներում՝ Թրամփի առաջին կամ երկրորդ ժամկետի ընթացքում։

Ընդամենը մի քանի ամիս առաջ ամերիկացիների 53%-ը հավանություն էր տալիս հանցավորության դեմ Թրամփի պայքարին, սակայն նոր հարցման արդյունքներով՝ այդ թիվը նվազել է՝ հասնելով 43%-ի։ Նմանատիպ անկում է նկատվում նաև ներգաղթի հարցում՝ մարտի 49%-ից հասնելով 38%-ի։ Լավ լուրը Թրամփի համար այն է, որ նրա ընդհանուր հավանության վարկանիշը այդքան կտրուկ չի նվազել։ Նոր հարցման արդյունքներով՝ ամերիկացիների 36%-ը հավանություն է տալիս նախագահի պաշտոնում նրա աշխատանքին, ինչը փոքր-ինչ պակաս է մարտի 42%-ի համեմատ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր