KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Փորձել է մեքենայում թաքցնել ադամանդների առկայության փաստը»

October 12, 2025
Share on FacebookShare on Twitter

Հոկտեմբերի 6-ին ՀՀ վճռաբեկ դատարանը հրապարակեց Իրանից Հայաստան ժամանած Հադի Գուլզոզիի գործով որոշումը: Նա դիմել էր հայցով դատարան՝ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի: Պահանջել էր անվավեր ճանաչել 4 տարի առաջ իրավաբանական վարչության կողմից կայացված N.76 որոշումը: ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Սոսյան) բավարարել էր հայցը: Վերաքննիչ վարչական դատարան դիմած կոմիտեի բողոքը նույնպես մերժվել էր, և կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան)  դիմել էր ՀՀ վճառաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ: Ըստ բողոքաբեր կողմի, դատարանները խախտել են ԵԱՏՄ օրենսգրքի կետերից մեկը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը:

Ըստ պատասխանողի` Մեղրիի մաքսային կետում հայցվորը չի կանգնեցրել մեքենան սահմանված վայրում, չի հայտարարագրել ապրանքը, փորձել է մեքենայում թաքցնել ադամանդների առկայության փաստը, դրսեւորել խուսափողական վարքագիծ: Խոոսքը 2 պոլիէթիլենային տոպրակների մեջ թաքցրած ադամանդների մասին էր՝ 35 գ (404 հատ)  և 404 գ (1626 հատ): Հադին հայտարարել էր, որ ադամանդները իրենն են: Իրանցու ներկայացուցիչն էր Նարեկ Եղիազարյանը: Հադին, ըստ ներկայացուցչի, այն պետք  հանձներ Տիգրան Մեսրոպյանին: Կոմիտեի կողմից նա ճանաչվել էր զանցառու, նշանակվել էր 6,051,902 դրամի տուգանք: Վճռաբեկը արձանագրել էր Հադիի ներկայացուցչի խոսքը` իր վստահորդը հայտնել է իր մոտ գտնվող գույքի մասին, սակայն մաքսավորները վերցրել են այն: Ըստ Վճռաբեկ դատարանի` իրարամերժ տվյալները հնարավորություն չեն տալիս ճշտել, թե արդյոք մաքսային տեսուչների կողմից, հայցվորին ուղվել է հայտարարագրման ենթակա աարանքներ ունենալու վերաբերյալ  հարց, և արդյոք դրան ի պատասխան հայցվորը հայտնել է հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին: ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է նոր քննության` ՀՀ վարչական դատարան:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր