«Ստեղ մենակ օրվա ապրուստի, օրվա հացի հարցը չի, ամեն մի վարորդ տունը վարկի տակ է դրել, իրեն ավտո առել, որ կարողանա երեխու մի կտոր հացը աշխատի, հիմի ինչ պիտի անեն։ Սա բոլորիս հարցն է, եթե տնտեսությունը չաշխատի, կարա լավ ոստիկանություն էլ ունենա, լավ բանակ էլ, բայց պահել է չէ՞ պետք այս ամենին։ Վաղը, մյուս օրը խանութներում ապրանք էլ չի լինելու»,- ասաց կառավարության դիմաց ակցիա իրականացնող վարորդներից մեկը։
