ՖԻՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ 12 հազար շվեյցարական ֆրանկով: ՀՖՖ-ն տուգանվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով: Նշվում է, որ խաղի ժամանակ տեղի է ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, կարգի խախտումներ, տրիբունաներում օգտագործվել են ճայթուկներ կամ հրավառ այլ առարկաներ:
