«Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմը և հնարավորությունները՝ սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու համար օրենքով սահմանված կարգով»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
