KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«10 տիրադավները Մայր աթոռի դեմ գրոհը նախատեսել են նույն օրն ու նույն ժամին, երբ Հուդան արեց իր սև գործը». Ռուբեն Մելիքյան

December 18, 2025
Share on FacebookShare on Twitter

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից հովանավորվող եպիսկոպոսներին, որոնք կոչ են անում վաղը երեկոյան գրոհել Մայր աթոռ սուրբ Էջմիածինը` կաթողիկոսին «հանգստի ուղարկելու» նպատակով:

«10 տիրադավները հայտարարեցին վաղը` նոյեմբերի 18-ին, ժամը 17:00-ին Մայր աթոռի դեմ արշավանքի մասին: Հրավիրում են քաղաքացիներին, որ գնան, իրենց միանան, որ վեհափառ հայրապետին «հանգստի ուղարկեն»: Սա շատ խորհրդանշանակ է` շաբաթվա հենց այն օրն ու մոտավոր նույն ժամը, երբ Հուդան խորհրդավոր ընթրիքի ժամանակ իր սև գործն արեց: Անխուսափելի էր սա: Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չէ այս հայտարարություն անողը»,- ասաց փաստաբանը: «Պետք է այնտեղ լինենք, որ «դիմավորենք նրանց»` խաղաղ, առանց որևէ բռնության, պետք է ցույց տանք, որ նրանք ոչ մի իրավունք չունեն վեհափառ հայրապետին «հանգստի ուղարկելու»»,- կոչ արեց Մելիքյանը:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր