KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Օդի աղտոտվածություն․ Ինչպե՞ս պաշտպանվել

October 11, 2025
Share on FacebookShare on Twitter

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։

Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը

Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․

  • Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն),
  • Սրտանոթային խնդիրների սրացում,
  • Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն,
  • Գլխացավեր, հոգնածություն,
  • Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ

Ինչպե՞ս պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին

  • Մնացե՛ք փակ տարածքում։
  • Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։
  • Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։
  • Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում։
  • Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։
  • Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը։ Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։
  •  Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին
  • Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր