KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

30 տարեկանում կյանքից հեռացել է Գեղամասարի վարչական ղեկավարը

October 21, 2025
Share on FacebookShare on Twitter

Մահացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետյանը։ Տեղեկությունը հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը։

«Ցավով և խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մակիչի Ավետյանը: Արմեն Մակիչի Ավետյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 18-ին: 2001-2012 թվականներին հաճախել է Գեղամասարի միջնակարգ դպրոց: 2013 թվականի զորակոչվել է Հայոց բանակ: 2017-2019 թվականներին աշխատել է Գեղամասարի համայնքապետարանում, որպես առաջին կարգի մասնագետ (օպերատոր): 2019-2022 թվականներին նշանակվել է Գեղամասար համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար։ 2022-2025 թվականներին՝ Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար:

Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա: Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ մեր սիրելի գործընկերոջ և ընկերոջ կորստի կապակցությամբ։ Թո՛ղ հոգիդ լույսերի մեջ սավառնի, մեր լա՛վ ընկեր…Տեղեկացնում ենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, իսկ հուղարկավորությունը` հոկտեմբերի 22-ին»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր