Նոյեմբերի 22-ին իշխանական ողջ էլիտան, կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ Մարզահամերգային համալիրում մասնակցեցին Պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին։ ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ Վարչապետի աշխատակազմը Համաժողովի կազմակերպման համար 42 մլն 90 հազար դրամ է ծախսել։ Վարչապետի աշխատակազմից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ պայմանագրի ընդհանուր արժեքը ներառում է նաև երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի համար վճարված հոնորարը։ Հարցին թե ինչո՞ւ է նախապատվությունը տրվել Իվետա Մուկուչյանին, վարչապետի աշխատակազմը չի պատասխանել։ Հարկ է նշել, պայմանագիրը ներառում է 40 մլն դրամ Մարզահամերգային համալիրի վարձավճարը, ինչպես նաև լուսային և ձայնային սարքավորումների, բեմի ծածկույթի, գորգածածկույթի, տպագրական, երաժշտական, ինչպես նաև կամավորների ներգրավման արժեքները։
