KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

9-րդ դասարանի աշակերտուհին ինքնասպանության փորձ է կատարել

October 11, 2025
Share on FacebookShare on Twitter

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«9-րդ դասարանի աշակերտուհին մի կույտ դեղ խմելով՝ ինքնասպանության փորձ է կատարել։     Տավուշի մարզի գյուղերից մեկի 9-րդ դասարանի աշակերտուհու մայրը կասկածել է, որ իր 14-ամյա աղջիկը հեռախոսով սիրային նամակներ է գրում ինչ-որ տղայի։ Մայրն այդ մասին հարցումներ է արել դստերը, սակայն վերջինս ժխտել է, որ նման բան կա։ Մայրը չհավատալով, հարմար պահ գտնելով՝ աղջկա ձեռքից խլել է նրա հեռախոսն և ուսումնասիրել դրա պարունակությունը։ Հեռախոսի մեջ աղջկան արատավորող լուսանկարներ կամ տեսանյութեր չեն եղել, լոկ՝ հեռախոսային հաղորդագրություններ։ Աղջիկը մոր տգեղ վարմունքից խիստ վիրավորված, մենակ մնալով՝ իրենց տանը եղած տարբեր հիվանդությունների դեմ մեծ քանակությամբ դեղերը կուլ է տվել, ցանկանալով ինքնասպան լինել։ Նա կորցրել է գիտակցությունը, հայտնվել կոմայի մեջ։ Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, ուր հանել են կոմայի վիճակից։ Համագյուղացիները հայտնում են, որ մայրն աղջկան առաջիկայում տեղափոխելու է Երևանի բուժհաստատություներից մեկը, որպեսզի պարզեն՝ աղջիկն ամբողջությամբ բուժվե՞լ է։ Աղջկա հայրը, որ վերջերս է արտագնա աշխատանքի մեկնել, դեպքից հետո պատրաստվում է Ռուսաստանից շուտ վերադառնալ»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր