KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Երևանում ավտոբուսների վարորդները վաղը նույնպես գործադուլ կանեն

December 3, 2024
Share on FacebookShare on Twitter

Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է սկսվել: Վարորդներից մի քանիսը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունն է, որ չի փոփոխվել:

Այսօր, գործադուլի արդյունքում, 18 վարորդ ազատվել է աշխատանքից ըստ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի։ Նշենք, որ ավտոբուսների վարորդներին աշխատանքից ազատել են «WhatsApp»–ով նամակ ուղարկելով։

«Նրանց աշխատանքից ազատման հիմքը հետևյալն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։ Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու» – ասել է Կոստանյանը։

Մի շարք քաղաքական գործիչներ և վարորդներ հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանը խախտել է վարորդների Սահմանադրական իրավունքը քանի որ գործադուլ իրականացնելը քաղաքացու ՀՀ սահմանադրական իրավունքն է, մեջբերելով ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածը, համաձայն որի՝

«Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով»

Սակայն, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազությանը, ասելով հետևյալը․

 «Թող քննություն տարվի և պարզվի՝ մենք գործ ունենք պարզապես աշխատանքային գործառույթների չկատարման հետ, ինչը որոշակի ծանր հետևանքներ է առաջացնում»

Երեկոյան վարորդներից մեկը հայտնել է, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատանքից արդեն ազատել է գործադուլին մասնակցած 35 վարորդների։

Գործադուլը վաղը կշարունակվի։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր