Քիչ առաջ հայտնի էր դարձել, որ արտակարգ խորհրդակցությունից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը ռազմական դրություն Է հայտարարել՝ երկրի ընդդիմությանը մեղադրելով խորհրդարանը վերահսկելու, Հյուսիսային Կորեային համակրելու և կառավարությանը հակապետական գործունեությամբ կաթվածահար անելու մեջ, մասնավորապես՝ իրեն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու փորձերի միջոցով։
Սակայն, երկրի խորհրդարանի մեծամասնությունը քվեարկել է ռազմական դրությունը հանելու օգտին (300 անդամներից ներկա են եղել 190-ը և միաձայն դեմ են քվեարկել ռազմական դրությանը)։
Ներկա պահին լարված իրավիճակ է՝ ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև։
