KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին կարելի է ծանոթանալ առցանց եղանակով. ՄՍԾ

October 2, 2025
Share on FacebookShare on Twitter

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին կարելի է ծանոթանալ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով։

«Ավելին՝ կայքի միջոցով Դուք կարող եք անմիջապես կապ հաստատել գործատուների հետ և գտնել Ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք։ Հիշեցնենք, որ հարթակից կարող են անվճար օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները։ Աշխատանք փնտրողները հնարավորություն ունեն ծանոթանալու Երևանում ու մարզերում առկա թափուր աշխատատեղերին, ստեղծելու իրենց ինքնակենսագրականը և գտնելու իրենց մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք՝ ուղիղ կապ հաստատելով գործատուների հետ։

Գործատուները կարող են հարթակում տեղադրել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ, ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականներին և գտնել անհրաժեշտ մասնագիտական որակներին համապատասխան աշխատակից»,- նշում են Ծառայությունից։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր