ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «2018-ի հոկտեմբերի 2-ին Նիկոլը բացեց ոչ թե ԱԺ, այլ Հայաստանի դարպասները թշնամիների առաջ։ 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության և ՀՀ ինքնիշխանության վրա հարձակման օր:
Այդ օրը տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում և շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ: «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը: Որևէ միջազգային կառույց ու դեսպանատուն ծպտուն անգամ չհանեց։
Սա ՀՀ Սահմանադրության և օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները պետք է կանգնեն օրենքի առաջ: Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ճնշումների ներքո ցրվեց և ճանապարհ բացվեց Արցախի ադրբեջանացման ու Հայաստանի թրքացման համար։ Եվ Նիկոլը բերեց պատերազմ, պարտություն և աղետ։ Մինչդեռ 2018-ի հոկտեմբերին նա համոզում էր, թե Ազգային ժողովն է խանգարում, որպեսզի երկիրը զարգանա: Ժողովուրդը լսեց նրա ստերն ու բացեց Հայաստանի դարպասները ներսից՝ ներքին և արտաքին թշնամիների առաջ»։
