KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Պետությունը փաստացի գերադասում է բնակարանաշինությունը՝ ռազմարդյունաբերության փոխարեն

October 4, 2025
Share on FacebookShare on Twitter

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․

ՀՀ կառավարության կողմից ներկայացված 2026 թվականի բյուջեի նախագծում բարձր տեխնոլոգիաներին և ռազմարդյունաբերությանը հատկացվող միջոցների ծավալն ու տրամաբանությունը տարակուսանք են հարուցում այն պայմաններում, երբ աշխարհում բոլոր պետությունները, այդ թվում մեր հարևաններն ու ոչ բարեկամ երկրները, արագացնում են ռազմական և տեխնոլոգիական ծախսերը։ Հայաստանում՝ ընդհակառակը, հենց այս ոլորտներում է տեղի ունենում նվազում։ Մասնավորապես, ընդհանուր թվերը հետևյալն են․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը 2026թ․ համար նախատեսվել են 37.35 մլրդ դրամ, մինչդեռ 2025թ․ դրանք կազմել են 47.51 մլրդ դրամ։ Նվազումը կազմում է 10.16 մլրդ դրամ կամ 21.4%։ Ռազմարդյունաբերության ծախսերը 2026թ․ նախատեսվել են 4.97 մլրդ դրամ, մինչդեռ 2025թ․ դրանք եղել են 5.72 մլրդ դրամ։ Նվազումը՝ շուրջ 746 մլն դրամ կամ 13%։

Մանրամասները հետևյալն են․ Այսպիսով, նվազել են հենց ռազմարդյունաբերության «սիրտը» կազմող ծախսերը՝ R&D-ն, փորձանմուշները, կադրերի պատրաստումը։ Ավելացել է միայն ցուցահանդեսների ֆինանսավորումը։ Այլ ուղղություններով պատկերը հետևյալն է․ Խնդրահարույց հակադրությունն այն է, որ նույն տարվա բյուջեում նախատեսվում է շուրջ 103 մլրդ դրամ ուղղել հիպոտեկային վարկերի տոկոսների վերադարձին, ինչը փաստացի նշանակում է տնտեսության շինարարության ոլորտին աջակցության տրամադրում։ Այս թիվը գրեթե 20 անգամ գերազանցում է ամբողջ ռազմարդյունաբերական բյուջեն։ Այսպիսով, պետությունը փաստացի գերադասում է բնակարանաշինության սուբսիդավորումը՝ ռազմարդյունաբերական հզորությունների կառուցման փոխարեն։ Ի՞նչ ուղի է ընտրում Հայաստանը․ ապավինել սպառողական շինարարական բումի՞ն, թե՞ կառուցել սեփական տեխնոլոգիական և ռազմական հզորությունը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր