Ընդդիմությունը փորձել էր Թբիլիսիում «Մայդան» կազմակերպել, տապալել կառավարությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Վերջին չորս տարիների ընթացքում արդեն տեսել ենք մեր երկրում «Մայդան» կազմակերպելու հինգերորդ փորձը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Վրաստանում երեկ տեղի են ունեցել ՏԻՄ տնտրություններ։ Միաժամանակ երկրում բողոքի լայնածավալ ակցիաներ են սկսվել, որոնց արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ ու ձերբակալվածներ։
