KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Վարդապետյանը նշանակվել է ներքին աուդիտի կոմիտեի նախագահ

October 6, 2025
Share on FacebookShare on Twitter

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է N 81-Լ հրամանը, որով հաստատվել է Հայաստանի Հանրապետության դատախազության ներքին աուդիտի կոմիտեի նոր կազմը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Համաձայն հրամանի՝ կոմիտեի կազմում ընդգրկվել են յոթ անդամ, այդ թվում՝

Աննա Վարդապետյան – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ (կոմիտեի նախագահ)

Եդիազար Ավագյան – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (կոմիտեի անդամ)

Մհեր Ափրիկյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղար (կոմիտեի անդամ)

Լալա Բեզոյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ (կոմիտեի անդամ)

Վահե Հովհաննիսյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ (կոմիտեի անդամ)

Ռուբեն Առաքելյան – Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ (կոմիտեի անդամ)

Դավիթ Հարությունյան – «Գլոբ Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (կոմիտեի քարտուղար)

Ուշագրավ է, որ կոմիտեի կազմում ներգրավվել է նաև մասնավոր ընկերության ղեկավար՝ «Գլոբ Աուդիտ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հարությունյանը, ով ստանձնել է կոմիտեի քարտուղարի պարտականությունները:

Հրամանով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N 78-Լ հրամանը: Նոր հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Հրամանի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր