KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում

October 6, 2025
Share on FacebookShare on Twitter

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ շուրջ 20 օր առաջ «Չխկո» մականվամբ, Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Արտակ Ն․-ի և 30-ամյա Վրեժ Հ․-ի միջև Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել կապված Արտակ Ն․-ի կողմից Վրեժ Հ․-ին հայհոյելու հետ, որի ընթացքում վերջինս ծեծի է ենթարկել Արտակ Ն․-ն։

Ըստ օպերատիվ տվյալների  նշված դեպքից հետո Արտակ Ն․-ն զանգահարել և հայհոյել է Վրեժ Հ․-ին, ով իր ընկերներ, Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Արծրուն Մ․-ի և 22-ամյա Հայկ  Բ․-ի  հետ հանդիպել են Արտակ Ն․-ին, ով գտնվել է իր կողմից շահագործվող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով և վերջիններս դարձյալ ծեծի են ենթարկել Արտակ Ն․-ին՝ վնասելով նաև ավտոմեքենան։ Կոտայքի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Արտակ Ն․-ին, Վրեժ Հ․-ին, Արծրուն Մ․-ին և Հայկ Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր