KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Արևմուտքի գլոբալիստական թևի թուլացումը կնվազեցնի Փաշինյանի իշխանության արտաքին հենարանը՝ զրկելով նրան նեոլիբերալ կենտրոնների անվերապահ քաղաքական աջակցությունից․ Սուրենյանց

October 6, 2025
Share on FacebookShare on Twitter

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ ԵՄ դեսպանն անձամբ պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար․ ըստ նրա՝ եվրոպացի պաշտոնյաները աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ Վրաստանի ընդդիմությունը, դժգոհ լինելով ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, փորձել էր կազմակերպել զանգվածային բողոքի գործողություններ և փողոցային ճնշում գործադրել իշխանության վրա։ Այդ փորձերը, սակայն, ձախողվել են․ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է պահպանել իր դիրքերը, իսկ հեղափոխական սցենարը չի իրականացել։ Նույն օրը Չեխիայում խորհրդարանական ընտրություններում առաջատար դարձավ նախկին վարչապետ, եվրոսկեպտիկ- պոպուլիստ Անդրեյ Բաբիշի ANO կուսակցությունը։ Այս երկու իրադարձությունները միասին վկայում են, որ ԵՄ ներսում և նրա հարևանությամբ հասարակական տրամադրություններն էապես փոխվում են։

Գլոբալիստական գաղափարախոսության դեմ ձևավորվում է նոր ալիք՝ ազգային ինքնիշխանության, ինքնուրույն որոշումների և պահպանողական քաղաքականության օգտին։ Հայաստանի վրա այս գործընթացը կարող է ունենալ երկակի ազդեցություն․ Մի կողմից, Արևմուտքի գլոբալիստական թևի թուլացումը կնվազեցնի Փաշինյանի իշխանության արտաքին հենարանը՝ զրկելով նրան նեոլիբերալ կենտրոնների անվերապահ քաղաքական աջակցությունից։ Մյուս կողմից, Եվրոպայում աճող ավտորիտար և ազգայնական միտումները կարող են դառնալ Փաշինյանի համար «օրինակ»՝ ներքին քաղաքական վերահսկողությունը սեղմելու և ընդդիմությանը ճնշելու առումով»,-գրել է Սուրենյանցը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր