KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի արխիվ

October 8, 2025
Share on FacebookShare on Twitter

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չի հանրայնացվի։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից որոշում է կայացվել՝ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու մասին, ԱԺ նախագահի խոսնակի պնդմամբ՝ «շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում»։

Մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց այս մասին՝ նշելով, որ հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ։ Հարությունյանի խոսքով՝ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորները կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին։

Թե արդյոք հնարավորություն կտրվի զոհվածների, անհետ կորածների հարազատներին ծանոթանալու զեկույցին՝ կառույցից առ այժմ չեն հստակեցնում։ Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու և քննարկելու հարցի շուրջ բուռն քննարկում էր սկսվել Ալեն Սիմոնյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր