KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Հայ բեռնափոխադրող վարորդները հայտնվել են Ռուսաստանի «սև ցուցակներում»

October 7, 2025
Share on FacebookShare on Twitter

Հայաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխող մի խումբ վարորդներ հայտնվել են Ռուսաստանի «սև ցուցակներում» և կանգնած են արտաքսման վտանգի առաջ։

«Ազատությանը» դիմած վարորդներն ասում են՝ Ռուսաստանում օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկացել են միայն սահմանը հատելուց հետո։ ՌԴ-ում գործող նոր կարգավորմամբ, ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք նախկինում կարող էին Ռուսաստանում գտնվել յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր, ապա արդեն 1 տարվա ընթացքում գումարային 90 օր կարող են գտնվել այդ երկրում: Բայց սա այն դեպքում, եթե այցի նպատակն աշխատանքը չէ.

«Հայաստանում ինչքան բեռնատարի վարորդ կա, երևի 90 տոկսի այդ օրերը լրացել է, կանգնած են վտանգի առջև»,- ասում են վարորդները: Վարորդները դժգոհում են՝ իրենք բեռներ են տեղափոխում և վերադառնում Հայաստան, այսինքն՝ նրանց գործատուն ՌԴ-ում չէ, ուստի փոփոխությունների կիրառումն իրենց նկատմամբ համարում են անարդարացի.

«Չենք իմանում՝ հաջորդին կարող ենք գնալ, թե չէ: Այնպես չի, որ գնում ենք արտագնա աշխատանքի, մենք մտնում, դուրս ենք գալիս: Գոնե մտնող-դուրս գալացողների համար մի լավ բան անեն», – ասում է վարորդներից մեկը։ Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, որ շուրջմեկ տարի է ինչ այս խնդրի մասին բարձրաձայնում է, կարծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն ՌԴ գործընկերներին, որ աշխատանքային միգրանտին ու բեռնափոխադրող վարորդներին նույն կատեգորիայում չդիտարկեն. «Կամ մեկ այլ կետ մտցվի, որտեղ գրվի, որ եթե անձն իրականացնում է բեռնափոխադրում, ունի համապատասխան փաստաթղթերը, ապա իր վրա չի տարածվում, այլ իր վրա տարածվում է տարվա ընթացքում 180 օր գտնվելու ռեժիմը կամ մեկ այլ ռեժիմ, կամ, եթե գալիս է և սահմանին ստիպված է լինում 10, 20 օր մնալ, ապա այդ ժամկետը հանում են, այդ 90 օրվա մեջ չի մտնում: Այսինքն՝ լուծումները բազմաթիվ են, կարող են գտնել որևէ լուծում», – ընդգծում է փորձագետը:

Ռուսաստանը 2024-ից խստացրել է միգրացիոն քաղաքականությունը: Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել նաև մի նոր կարգավորում, ըստ դրա էլ, բեռնափոխադրող վարորդները մինչև սահմանին հասնելը պետք է գրանցվեն էլեկտրոնային համակարգում՝ տեղեկացնելով, որ մոտենում են անցակետին։ Միայն այդ դեպքում նրանց տվյալները կհայտնվի ցուցատախտակին ու կթույլատրվի հատել սահմանը:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր