KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

15-ամյա աշակերտը «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն

October 7, 2025
Share on FacebookShare on Twitter

Հոկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում:

Այդ օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա՝ «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ այդ պահին դեպքի մասին տեղեկություններ հայտնել: Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 15-ամյա տղա է, իսկ նրա հարազատները հայտնել են, որ նա Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում գլուխը պատահաբար հարվածել է դռանը, ինչի հետևանքով վնասվածք է ստացել:

Ոստիկանները, սակայն, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ ծնողների հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Այդ օրը դպրոցում հիվանդանոց տեղափոխված երեխայի և նրա հասակակից համադասարանցի տղայի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հիվանդանոց տեղափոխված երեխան հարված է ստացել գլխի հատվածում: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր