KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Խոշոր չափի գողության դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում

October 8, 2025
Share on FacebookShare on Twitter

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Լուսինե Խ․-ն և հայտնել, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին ժամը 02։30-ի սահմաններում Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ՝ ժամանման սրահում, նկատել է, որ իրեն պատկանող ոսկյա «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը և զարդ հանդիսացող ականջօղերը իրեն անհայտ պայմաններում և վայրում գողացել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տուժողի իրեն պատճառվել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլարի նյութական վնաս։ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ գողություն կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում կազմվել են, փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր