ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը կարող է ավելի դժվար լինել, քան Մերձավոր Արևելքում պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը: Նա այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպումից առաջ:
«Ես կարծում էի, որ դա հեշտ կլինի լուծել, բայց պարզվեց, որ այն կարող է ավելի դժվար լինել, քան Մերձավոր Արևելքը: Կտեսնենք, թե ինչ կլինի Մերձավոր Արևելքում», – ասել է Թրամփը:
