KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Կրասնոյարսկի տայգաներում սեպտեմբերի 28-ից անհետ կորած ընտանիքին փնտրում են հարյուրավոր մարդիկ

October 8, 2025
Share on FacebookShare on Twitter

Հինգշաբթի օրը` հոկտեմբերի 2-ին Կրասնոյարսկի երկրամասի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 64 և 48 տարեկան երկու մեծահասակ և 5 տարեկան աղջիկ անհետացել են Կրասնոյարսկի երկրամասում լեռնագնացության ժամանակ։ Ոստիկանության շտաբի տվյալներով՝ ընտանիքը սեպտեմբերի 28-ին մեկնել էր դեպի Բուրատինկա լեռ լեռնագնացության։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տարածաշրջանային շտաբը քրեական հետաքննություն է սկսել զբոսաշրջիկների անհետացման փաստով։

Գործակալությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ընտանիքը պետք է լիներ խմբի հետ, սակայն մնացածները չեղարկել են իրենց ուղևորությունը՝ եղանակի կանխատեսվող վատթարացման պատճառով։ Ականատեսները նաև հայտնել են, որ տեսել են ընտանիքին՝ ուսապարկերով դեպի լեռ ուղևորվելիս: Նրանք հագած են եղել թեթև հագուստներ, այնինչ մի քանի ժամում ջերմաստիճանը կտրուկ անկում է ապրել, անձրևին հաջորդել են մառախուղն ու ձյունը:     ԸՆտանիքին փնտրում են հարյուրավոր մարդիկ, սակյան դեռևս ոչ մի տեղեկություն չկա նրանց գտնվելու վայրի մասին: Տարածքի անտառներում շատ են արջերը, գայլերը և այլ վայրի կենդանիներ:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր