KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ամբողջ աշխարհում ծխողների թիվը նվազել է գրեթե մեկ երրորդով. ԱՀԿ

October 8, 2025
Share on FacebookShare on Twitter

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ աշխարհում ծխելու մակարդակը 15 տարվա ընթացքում նվազել է 27 տոկոսով, սակայն յուրաքանչյուր հինգերորդ չափահասը շարունակում է կախվածություն ունենալ ծխախոտից։

«Ծխողների թիվը 2000 թվականի 1,38 միլիարդից նվազել է մինչև 1,2 միլիարդ՝ 2024 թվականին։ 2010 թվականից ի վեր ծխախոտ օգտագործող մարդկանց թիվը նվազել է 120 միլիոնով կամ 27 տոկոսով։ Ծխախոտը դեռևս ազդում է ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ չափահասի վրա՝ ամեն տարի հանգեցնելով միլիոնավոր կանխարգելելի մահերի», – այս մասին հաղորդել է ԱՀԿ-ն։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ այդ նշանակալի առաջընթացին ի պատասխան ծխախոտային արդյունաբերությունը հակադարձում է՝ թողարկելով նիկոտին պարունակող նոր արտադրանք, որն ուղղված է երիտասարդությանը: ԱՀԿ-ն կոչ է արել աշխարհի կառավարություններին ուժեղացնել ծխախոտի դեմ պայքարի ջանքերը։

«Սա նշանակում է փակել այն բացթողումները, որոնք թույլ են տալիս ծխախոտի և նիկոտինի արդյունաբերություններին թիրախավորել երեխաներին, ինչպես նաև կարգավորել նիկոտինային նոր արտադրանքները, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետները: Դա նաև նշանակում է ծխախոտի հարկերի բարձրացում, գովազդի արգելում և ծխելը թողնելու ծառայությունների ընդլայնում՝ միլիոնավոր մարդկանց ծխելը թողնելուն օգնելու համար», – ընդգծել է կազմակերպությունը:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր