KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«44-օրյայի զեկույցին կարող են ծանոթանալ միայն գաղտնիության հասանելիություն ունեցող անձինք»

October 8, 2025
Share on FacebookShare on Twitter

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Իշխանությունը ժամանակին հայտարարում էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման և պարզման մարմինը ԱԺ քննիչ հանձնաժողովն է, որի աշխատանքների ավարտից հետո հասարակությունը կստանա բոլոր հարցերի պատասխանները: Ի՞նչ արեց դրանից իշխանությունը. խախտեց հանձնաժողովի աշխատանքների ժամկետները, իսկ հետո հայտարարեց, թե օրենքն այլևս հնարավորություն չի տալիս այդ պայմաններում զեկույցը ԱԺ լիագումար նիստում ներկայացնել ու սա այն դեպքում, որ մինչև այդ հայտարարվում էր, որ զեկույցի մի մասը բաց ձևաչափով է ներկայացվելու, իսկ գաղտնի հատվածը` փակ: 

Իսկ ի՞նչ ունեցանք վերջնաարդյունքում. զեկույցին կարող են ծանոթանալ միայն համապատասխան գաղտնիության հասանելիություն ունեցող անձինք` խիստ սահմանափակ թվով, այն էլ` չհանրայնացնելու սկզբունքով: Երկիրը 44-օրյային ու դրան հաջորդող տարիներին ստացավ դաժան պատերազմ, ագրեսիա, հարձակումներ ու ըստ այդմ` մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ ու այս պայմաններում, դրա գլխավոր պատասխանատուներն ու մեղավորները իրականությունը քողարկելով պատրաստվում են իրենց իշխանության երկարաձգմանը»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր