KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում»

October 8, 2025
Share on FacebookShare on Twitter

«Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Հիշեցնենք՝ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։     

«Ղուկասյանն ունի սրտի իշեմիկ հիվանդություններ՝ քրոնիկ կորոնար համախտանիշ, մի քանի անգամ տարել է սրտամկանի ինֆարկտ, 3 անգամ ստենտավորվել է, սրտի աշխատանքը ապահովելու համար տեղադրվել է աջակցող սարք, և զարկերակային ճնշումը շատ բարձր ռիսկի է (2-րդ փուլ)։ Ձերբակալման օրը՝ հոկտեմբերի 6–ին, շտապօգնության խումբն արձանագրել է, որ Ղուկասյանն ունի գանգատ, քանի որ միջադեպի ժամանակ ստացել է հարված կրծքավանդակի շրջանում, որի հետևանքով սրտի դեֆիբիլյատոր սարքը հնարավոր է` վնասվել է։ Նրան ցուցված է եղել անհապաղ դիմել բուժօգնության այն բուժհաստատություն, որտեղ կատարել է սարքի տեղադրումը` դրա անսարքությունը ժխտելու նպատակով, ինչը մինչ այս պահը չի իրականացվել։ Այսինքն` այս պահին գործ ունենք խիստ ռիսկային իրավիճակի հետ, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ այս պահին քայլեր է անում բժշկական փաստաթղթերն ու համապատասխան միջնորդությունները բոլոր իրավասու մարմիններին ուղարկելու ուղղությամբ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր